Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի ընտրությունները


«Մենք ողջունում ենք հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները, որին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտավորապես 80 տոկոսը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության` այսօր տարածած հայտարարությունում:

«Ընտրությունների անցկացումը Արցախի բնակչության ժողովրդավարության եւ օրենքի իշխանությունն ապահովելու ուղու գրավականներից մեկն է: Օրինականորեն ձեւավորված իշխանությունները հաջողությամբ ապահովում են այդ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը` նույնիսկ վերջնական կարգավորման բացակայության պայմաններում», - ասված է հայտարարությունում: - «ԵԱՀԿ եւ միջազգային մի շարք փաստաթղթերում հստակորեն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ոչ միայն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների կողմ, այլեւ այն, որ ընտրված իշխանությունները պետք է ներկայացնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:

«Այս եւ այլ ընտրությունների անտեսումը ազնիվ չէ եւ ուղղակիորեն հակասող ժամանակակից քաղաքական արժեքներին: Ավելին, այս կարգի մերժողականությունը չի կարող հասկացվել, քանզի աշխարհի այլ վայրերում, ուր եւս բացակայում է վերջնական քաղաքական կարգավիճակ ու հիմնախնդրի կարգավորում, նման ընտրություններն, իսկապես, խրախուսվում են, դիտարկվում եւ դրանց օժանդակություն է ցույց տրվում», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը: - «Արցախի ժողովուրդը հաստատակամ է բանակցությունների միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը` խաղաղության ու վերջնական կարգավորման հասնելու նպատակով: Ի տարբերություն այլ հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղում բնակչությունը մշտապես ստիպված է եղել ապահովել իր սեփական անվտանգությունը առանց միջազգային հանրության օգնության: Նույն կերպ նրանք հաջողության հասան նաեւ իրենց ժողովրդավարական գործընթացների եւ ներքին կայունության ապահովման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG