Մատչելիության հղումներ

Այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Վաշինգտոնում հանդիպում է ունենալու Կոսովոյի ղեկավարների հետ:

Միացյալ Նահանգները պաշտպանում է Կոսովոյի հարցի լուծման ՄԱԿ-ի տարբերակը, որին դեմ են պաշտոնական Մոսկվան եւ Բելգրադը:

ՄԱԿ-ի առաջարկած տարբերակը, որով Կոսովոն ստանում է «վերահսկվող անկախություն» ուրբաթ օրը չդրվեց Անվտանգության խորհրդի քննարկմանը, քանի որ Ռուսաստանը հայտարարել էր վետոյի իրավունքից օգտնվելու մտադրության մասին:

Հինգշաբթի օրը ծրագրված է նաեւ Ռայսի հանդիպումը Սերբիայի արտգործնախարար Վուկ Ջերեմիչի հետ:

Միեւնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Սերբիան տեղ չի ունենա Եվրամիությունում, եթե Բելգրադը չմասնակցի Կոսովոյի հիմնախնդրի լուծմանը»:

Կոսովոյի ապագայի հարցը այսօր քննարկման առարկա կլինի նաեւ Բրյուսելում բացվող Եվրախորհրդի անդամ 27 երկրների արտգործնախարարների հերթական հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG