Մատչելիության հղումներ

Սպարտակ Ղուկասյանը ներկայացել է իրավապահ մարմիններին


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, այսօր իրավապահ մարմիններին է ներկայացել 2007 թվականի մայիսի 24-ից հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հետախուզվում էր անցած մայիսի 20-ին Գյումրիի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության գործով: Նա տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Փոխհրաձգությանը մասնակցել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդին` Ռուստամ Սարգսյանը:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, նշված փոխհրաձգության արդյունքում մարմնական վնասվածք էր ստացել Համասփյուռ Աբգարի Մնացականյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG