Մատչելիության հղումներ

Չիլիի նախագահը չի պատրաստվում անսալ իր երկրի խորհրդարանի հորդորին


Չիլիի նախագահ Միշել Բաշելետը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին` վստահեցնելով, թե իր երկրի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը, որում 1915 թվականի իրադարձությունները որակված են Հայոց ցեղասպանություն, իրավական կամ քաղաքական առումով պարտավորեցնող բնույթ չունի: Այս մասին տեղեկացնում է «Թրքիշ դեյլի նյուզ»-ը` վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության երեկվա հայտարարությունը:

Չիլիի Սենատը այս տարվա հունիսի 5-ին ընդունած որոշմամբ հորդորել էր երկրի կառավարությանը՝ զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG