Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը հայտարարում է բրիտանացի չորս դիվանագետների վտարելու մասին


Ռուսաստանը մտադիր է առաջիկա 10 օրերի ընթացքում ետ ուղարկել բրիտանացի չորս դիվանագետների` ի պատասխան պաշտոնական Lոնդոնի համանման գործողությունների: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության վկայությամբ, Կամինինը հայտնել է, որ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին պաշտոնական նոտա է փոխանցվել դեսպանատան չորս աշխատակիցների «անցանկալի անձ» (persona non-grata) հայտարարելու մասին:

Հուլիսի 16-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան վտարում է ռուսաստանցի չորս դիվանագետների եւ սառեցնում այցագրային ռեժիմի մեղմացման հարցով բանակցությունները` ի պատասխան Ռուսաստանի անվտանգության մարմինների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մեջ կասկածվող Անդրեյ Լուգովոյին էքստրադիցիայի ենթարկելուց պաշտոնական Մոսկվայի հրաժարման:

Ռուսաստանը անմիջապես դատապարտել էր իր դիվանագետների վտարումը` հայտարարելով, որ պատասխան միջոցներ է ձեռնարկելու:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG