Մատչելիության հղումներ

logo-print

Մերժվել է Արման Բաբաջանյանին պայմանական-վաղաժամկետ ազատելու միջնորդությունը


Հինգշաբթի օրը Դատապարտյալների պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը, որի նախագահը Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանն է, մերժել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդությունը «Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պայմանական-վաղաժամկետ ազատելու մասին:

«ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման եւ պատիժը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը, Դատապարտյալների պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովի որոշման դեմ վաղվանից Բաբաջանյանը հացադուլ է հայտարարելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG