Մատչելիության հղումներ

Իրաք կմեկնի հայ խաղաղապահների նոր հերթափոխը


Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում այս տարվա փետրվարին այդ երկիր գործուղված հայ խաղաղապահներին մոտ օրերս փոխարինելու կմեկնի 46 հոգանոց նոր զորախումբ: Հայաստանյան զորախումբն առաքելությունը դարձյալ իրականացնելու է լեհական բազմազգ դիվիզիայի կազմում:

Իրաք գործուղվող 6-րդ հերթափոխի խաղաղապահներին այս անգամ ճանապարհելու էր եկել ոչ թե պաշտպանության նախարարը, այլ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, հայկական խաղաղապահ գումարտակը պատվով է կատարում իր առաքելությունը: Գեներալը հույս հայտնեց, որ հայ խաղաղապահները, բացի Կոսովոյից եւ Իրաքից, անհրաժեշտության դեպքում այլ հակամարտությունների գոտում եւս կարող են առաքելություն իրականացնել: Սակայն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ առաջիկայում հայ խաղաղապահները գործուղվեն նաեւ Աֆղանստան, գլխավոր շտաբի պետը պատասխանեց, թե նման հարց չի քննարկվել:

Իսկ ինչպիսի՞ն է հայ խաղաղապահների աշխատանքի` Հայաստանի զինվորական ղեկավարության եւ միջազգային համապատասխան կառույցների գնահատականը:

«Զինված ուժերի ղեկավարությունը գնահատում է լավ», - ասաց Օհանյանը: - «Այդպիսի գնահատական են տալիս նաեւ միջազգային կառույցները»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG