Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին կայցելի Ադրբեջան


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին վաղը ժամանելու է Բաքու:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, երկօրյա այցի ընթացքում Սեմնեբին ադրբեջանցի պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու է Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության զարգացման հարցեր:

Ադրբեջանում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալան Վադամսը այսօր հայտնել է, որ նախատեսված է նաեւ Սեմնեբիի հանդիպումը արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի հիմնական թեման է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG