Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի համոզմամբ` ՀՀԿ-ն «ամենափայլուն հնարավորությունն ունի» առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու համար:

«Սերժ Սարգսյանի հաղթանակին այլըտրանք չկա», - հայտարարեց պատգամավորը: - «Դրանում որեւէ մեկը, անգամ մեր ամենախոր ընդդիմախոսը չի կասկածում»:

«Վերահաս հաղթանակը հանրապետականների անխուսափելի է», - հայտարարեց Աշոտյանը` բառացիորեն հավելելով. - «Թեպետ ժողովրդավարական, զուտ մեխանիստիկ առումով, իհարկե, այլընտրանքներ միշտ էլ կլինեն ընտրությունների ժամանակ, բայց Սերժ Սարգսյանի հաղթանակին այլընտրանք չկա»:

Նա ասաց, թե իր կանխատեսումը հիմնված է «մի շարք օբյեկտիվ փաստարկների վրա»: Դրանցից մեկը, ըստ Աշոտյանի, նա է, որ «ընդդիմադիր դաշտում այսօր քաղաքական սնանկություն է տիրում»:

«Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդներից «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, տրամագծորեն հակառակ կարծիքի է. - «Ընտրություններում Հանրապետական կուսակցությունը շանս չունի: Ինչ վերաբերում է բեսպրեդելին` կարծում եմ, այս ոլորտում Հանրապետական կուսակցության շանսերը բավական մեծ են»:

«Եթե ընտրությունները ազատ կամարտահայտման մեխանիզմ են, կարծում եմ, շատ անտրամաբանական է ենթադրել, որ քաղաքացին կարող է ընտրել ազատ կամարտահայտմամբ այն մարդուն, որի նկատմամբ... խորը հակակրանք ունի», - փաստարկեց Փաշինյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG