Մատչելիության հղումներ

Ստամբուլում պատգամավորության թեկնածու է սպանվել


Ստամբուլում երեկ երեկոյան սպանվել է հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրված անկախ թեկնածու, 42-ամյա Թունջայ Սեյրանիօղլուն:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության վկայությամբ, Սեյրանիօղլուի վրա կրակել են, երբ նա հեռուստատեսային մի հաղորդման մասնակցելուց հետո նստել էր իր մեքենան: Մեքենայում գտնվող եւս երեք մարդ վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց:

Թուրքական «Դողան» գործակալության վկայությամբ, այսօր առավոտյան ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողներին, ովքեր դեպքի վայրից փախուստի էին դիմել:

Ըստ նույն աղբյուրի, Սեյրանիօղլուն գործարար էր, նախկինում մեղադրվել էր խարդախության մեջ, եւ ենթադրվում է, որ նա տնօրինում էր կասկածելի ծագման գումարներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG