Մատչելիության հղումներ

Ավարտվեց «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 4-րդ փառատոնը


Միջեկեղեցական էկումենիկ ժյուրիի կողմից լավագույնը ճանաչվեց Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմը: Նույն հանձնաժողովի խրախուսական մրցանակին արժանացավ Կարլա Կարապետյանի «Ճչացողները» աշխատանքը:

Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի հատուկ ժյուրին նույնպես գլխավոր մրցանակի արժանացրեց Վարդան Հովհաննիսյանի ժապավենը: Վերջինս գլխավոր մրցանակներից մեկը ստացավ նաեւ «Ոսկե ծիրան»-ի հայկական մրցույթում. «Հայկական համայնապատկեր» ծրագրում «Մարդկային պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմը ստացավ Արծաթե Ծիրան:

Հայկական մրցույթի Ոսկե Ծիրանը բաժին հասավ Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմին:

Վավերագրական ֆիլմերի ծրագրում Արծաթե Ծիրանը հանձնվեց Քրիստիան Քսավյեի «Սպիտակ ուղտը» ֆիլմին (Բելգիա), իսկ գլխավոր մրցանակի` Ոսկե Ծիրանի արժանացավ կրկին Վարդան Հովհաննիսյանը «Մարդկային պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերից» աշխատանքի համար:

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում ժյուրին Արծաթե Ծիրանի արժանացավ Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհ»-ը, (Իտալիա), իսկ Ոսկե Ծիրանը ստացավ Ուլրիխ Զայդլի «Ներմուծում-արտահանում» ֆիլմը (Ավստրիա):

Ի դեպ, Ոսկե Ծիրանի արժանացած 3 ֆիլմերը ստացան նաեւ դրամական մրցանակներ` խաղարկային մրցույթում` 2 միլիոն, վավերագրական եւ հայկական մրցույթներում` մեկական միլիոն դրամ:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG