Մատչելիության հղումներ

Խորհրդարանի խոսնակը հանդիմանում է կոալիցիոն գործընկերներին


Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարներից Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ուրբաթ օրը հանդիմանեց ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ին եւ «Բարգավաճ Հայաստան»-ին` այս ամիս ավելի վաղ Ազգային ժողովում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրամշակումներ առաջարկող` կառավարության ներկայացրած օրինագծերի քվեարկությունը տապալելու համար:

«Գործընկերությունը չի կարող նման վարվելաձեւի վրա հիմնված լինեն», - լրագորղների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Տիգրան Թորոսյանը: - «Համաձայնությունը` համաձայնություն է, կոալիցիան` կոալիցիա է, եւ մնացած բոլոր պայմանավորվածությունները պետք է հարգվեն»:

Նրա խոսքերով, քվեարկությունից բացակայելը չի նշանակում կողմ լինել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմանը, եւ` հակառակը. - «Բացարձակապես այդպես չէ»:

«Ուղղակի սեփական պատասխանատվության խնդիրը կա», - շարունակեց Թորոսյանը: - «Եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ պարտվակներով չեն ուզում իրենց տեսակետը արտահայտել, դա դեռ չի նշանակում, որ իրենք ճիշտ տեսակետ ունեն»:

Նրա կարծիքով, ՀՅԴ-ն եւ «Բարգավաճ Հայաստան»-ը «Ազատություն» ռադիոկայանի «ամենամոլի պաշտպանները չեն»:

Թորոսյանը բացասական պատասխան տվեց հարցին, թե արդյոք կառավարությունը այդ օրինագծերը կրկին կներկայացնի խորհրդարանի քննարկմանը` պարզաբանումների համար խորհուրդ տալով դիմել կառավարությանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG