Մատչելիության հղումներ

Ինքնասպանության 50 փորձ կատարած բրիտանուհուն արգելվել է մոտենալ ծովին


Բրիտանացի նախկին մարզուհի Էմի Դելամյուրեին ինքնասպանության 50 անհաջող փորձից հետո արգելվել է Մեծ Բրիտանիայի տարածքում մոտենալ ծովափին:

Ավելի վաղ իշխանությունները բրիտանուհուն արգելել էին մոտենալ իր քաղաքի ափամերձ հատվածին: Սակայն Դելամյուրեն խոստովանել է, որ հինգ օրվա ընթացքում չորս անգամ խախտել է այդ արգելքը, ինչից հետո այն ընդլայնվել է` ընդգրկելով Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքը:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով բրիտանական մամուլի հաղորդագրությունները, բրիտանուհու ինքնասպանության փորձերը փրկարար ծառայությունների վրա արդեն մոտ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ են նստել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG