Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ի սակագնային ճշգրտումների փաթեթը մերժվեց


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր մերժեց «ԱրմենՏել»-ի սակագնային ճշգրտումների փաթեթը: Ընկերությունը, սակայն, կարող է 45 օրվա ընթացքում երկրորդ անգամ ներկայացնել նույն փաթեթը:

«ԱրմենՏել»-ի առաջարկած փոփոխությունները ենթադրում են բարձրացնել որոշ ծառայությունների սակագները, անփոփոխ թողնել որոշ սակագներ եւ որոշ դեպքերում` իջեցնել դրանք:

Իջեցնել առաջարկվում է, օրինակ` ֆիքսված կապից դեպի բջջային ցանց զանգերի սակագինը, միջազգային հեռախոսակապի սակագները: Սակագները բարձրացնելու առաջարկները, մինչդեռ, կառնչվեն բոլոր բաժանորդներին: Առաջարկվում է, ասենք, գրեթե կրկնապատկել ֆիքսված հեռախոսակապի աբոնենտային վճարը` 2040 դրամ ներկայումս գործող 110 դրամի փոխարեն:

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը նիստից հետո ասաց, որ իրենք «պաշտպանելու են իրենց սակագները». - «Եթե համաձայնության չգանք, միջազգային փորձագետների կներգրավենք»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG