Մատչելիության հղումներ

Բրազիլական դատարանը Բերեզովսկուն կալանելու սանկցիա է տվել


Բրազիլիայի դատարանը երեկ լոնդոնաբնակ ռուսաստանցի միլիարդատեր Բորիս Բերեզովսկուն կալանելու սանկցիա է տվել` փողերի լվացման մեղադրանքով:

Ըստ դատարանի, չարաշահումները Բերեզովսկին թույլ է տվել բրազիլական «Կորինթիաս» ֆուտբոլային ակումբի հետ կապված` լինելով ակումբը ֆինանսավորող Media Sports Investments հիմնադրամի ներդրողներից:

Ինչպես «Կորինթիաս»-ը, այնպես էլ Media Sports Investments-ը հերքում են ներկայացված մեղադրանքները:

Այնուհանդերձ, բրազիլական դատարանը Բերեզովսկուն եւ ֆուտբոլային ակումբի ղեկավարներից ոմանց կալանելու խնդրանքով պատրաստվում է դիմել Ինտերպոլին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Բորիս Բերեզովսկին քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում, եւ պաշտոնական Լոնդոնը մերժում է նրան էքստրադիցիայի ենթարկելու` ռուսական կողմի պահանջները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG