Մատչելիության հղումներ

Վախճանվել է Սարգիս Մուրադյանը


Այսօր երկարատեւ ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայ անվանի գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Սարգիս Մուրադյանը:

Սարգիս Մուրադյանը 80 տարեկան էր: Նրա վերջին անհատական ցուցահանդեսը բացվել էր անցած մայիսին` Նկարիչների տան ցուցասրահում եւ նվիրված էր վաստակաշատ նկարչի հոբելյանին:

Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ:

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 12:00-14:00 տեղի կունենա վերջին հրաժեշտը: Հուղարկավորության արարողությունը կկայանա ժամը 15:00-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG