Մատչելիության հղումներ

Հանրապետականի արտահերթ համագումարը չի կայանա


Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը երեկ կայացած նիստում նպատակահարմար է համարել չգումարել կուսակցության արտահերթ համագումարը, որը հրավիրված էր հուլիսի 14-ին, եւ նախապատրաստված կազմակերպչական-կանոնադրական հարցերը ընդգրկել 11-րդ հերթական համագումարի օրակարգում։

Հանրապետականի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, նիստում նաեւ որոշվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցության ներկայացուցիչ նշանակել Աբրահամ Բախչագուլյանին:

Աբրահամ Բախչագուլյանը գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահն է:

Մայիսի 12-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո նոր նշանակումներ են կատարվելու ընտրական բոլոր հանձնաժողովներում, այդ թվում` ԿԸՀ-ում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG