Մատչելիության հղումներ

«ՎիվաՍել»-ը երկու տարեկան է


Հայաստանյան երկրորդ բջջային օպերատորի` «Ղ-Տելեկոմ» ընկերության «ՎիվաՍել» ցանցի բաժանորդների թիվը անցել է մեկ միլիոնից` գրավելով բջջային ցանցի մոտ 70 տոկոսը: Ընկերության երկամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ «Ղ-Տելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Պիեռ Ֆատուշը նաեւ տեղեկացրեց, որ անցած երկու տարիների ընթացքում ընկերությունը կատարել է 250 միլիոն եվրոյի ներդրում:

«Խոստանում եմ, որ «ՎիվաՍել»-ը պահպանելու է իր առաջատարի դիրքը ու շարունակելու զարգացնել ու առաջարկել նորարարական ապրանքատեսակներ եւ ծառայություններ», - հայտարարեց Ֆատուշը:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Երիքյանը հերքեց «ՎիվաՍել»-ի վաճառքի մասին տարածված լուրերը: Նրա խոսքերով, «ՎիվաՍել»-ով հետաքրքրվողները, իրոք, շատ են, բայց ընկերությունն ինքը հետաքրքրված չէ իրենով հետաքրքրվողներով:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG