Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի կառավարությունը Եվրոդատարանի որոշմամբ փոխհատուցում վճարեց ընդդիմադիր գործչին


Ադրբեջանի կառավարությունը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը եւ 10 հազար եվրո փոխհատուցում է վճարել Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուին: Այդ մասին APA գործակալությանը հայտնել է ընդդիմադիր գործիչը:

Այս տարվա մարտին Եվրոդատարանը բավարարել էր Ջալալօղլուի հայցը, որում նա բողոքում էր 2003 թվականին կալանքի ընթացքում իր նկատմամբ կիրառված խոշտանգումների կապակցությամբ:

Ջալալօղլուն նշել է, որ Եվրոդատարանում են իր եւս երկու դիմումներ` կապված իր պատգամավորական լիազորությունները չճանաչելու եւ 2003 թվականին իր ապօրինի կալանքի հետ: Նա հույս է հայտնել, որ այդ հայցերով էլ դատարանը արդարացի որոշում կկայացնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG