Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարությունը եւ ՆԱՏՕ-ն ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համաժողով են նախաձեռնում


Երեւանում վաղը կանցկացվի «Ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստվածության ապահովում» խորագրով միջազգային համաժողով, որը համատեղ կազմակերպել են Հայաստանի արտգործնախարարությունը եւ ՆԱՏՕ-ն:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում կազմակերպված համաժողովին կմասնակցեն մոտ 25 պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ավելի քան 80 ներկայացուցիչներ:

Կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից մեթոդները եւ միջազգային համագործակցությունն այդ ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG