Մատչելիության հղումներ

logo-print

Հեյդար Ալիեւի արձանը Մոսկվայում կտեղադրվի 2010 թվականին


Մոսկվայում միայն 2010 թվականին կբացվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը, սակայն դրա տեղադրման ստույգ վայրը տակավին հայտնի չէ: Այդ մասին գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Արձանը պետք է տեղադրվեր դեռ 2005 թվականին՝ մետրոյի «Աերոպորտ» կայարանի հարեւանությամբ, «Բաքու» կինոթատրոնի դիմացի պուրակում, բայց դա տեղի չի ունեցել բնակիչների բողոքների հետեւանքով: Վրդովված մոսկվացիները քաղաքային իշխանությունների արտոնությամբ կազմակերպել են ցույցեր` պնդելով, թե «չի կարելի թույլ տալ, որ Ալիեւը մեջքով կանգնի ուղղափառ եկեղեցուն»:

Արդյունքում, չնայած Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության եւ մայրաքաղաքի իշխանությունների միջեւ ձեռք բերված նախնական համաձայնությանը, արձանի տեղադրման ծրագիրը հետաձգվել է:

Այժմ Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը պետք է գտնի արձանի տեղադրման հարմար հասցեներ, ինչից հետո խնդիրը կքննարկի ադրբեջանական կողմի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG