Մատչելիության հղումներ

ՎՈւԱՄ-ը դատապարտում է Ղարաբաղում անցկացվելիք ընտրությունները


ՎՈւԱՄ-ի նախարարների կոմիտեն դատապարտել է հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք նախագահական ընտրությունները: Կազմակերպությունում ընդգրկված երկրների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի արտգործնախարարները հայտարարել են, թե նախագահական ընտրությունները Ղարաբաղում պետք է «ապօրինի» համարվեն եւ չեն կարող որեւէ օրինական ուժ ունենալ:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ՎՈւԱՄ-ի նախարարների կոմիտեն, ափսոսանք հայտնելով «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» ընտրությունների անցկացման կապակցությամբ, պնդել է, թե «նման «ընտրությունները» կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը եւ միջազգային իրավունքի սկզբունքները»:

«Օրինական ընտրություններ այստեղ կարող են անցկացվել միայն Ադրբեջանի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական համակարգին Լեռնային Ղարաբաղի ինտեգրումից հետո, այն բանից հետո, երբ փախստականները կվերադառնան իրենց մշտական բնակության վայրերը, կվերականգնվեն տրանսպորտային կապերը եւ կերաշխավորվի ադրբեջանցի եւ հայ համայնքների խաղաղ գոյակցությունը», - ասված է ՎՈւԱՄ-ի նախարարների կոմիտեի հայտարարությունում, որը երեկ տարածել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

ՎՈւԱՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները միջազգային հանրությանը կոչ են անում դատապարտել «ապօրինի ակտը» եւ սատարել հակամարտության խաղաղ կարգավորման հետագա ջանքերին` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG