Մատչելիության հղումներ

logo-print

Սեֆիլյանի, Մալխասյանի եւ Արոյանի նկատմամբ դատավարությունը կրկին հետաձգվեց


Երեքշաբթի օրը կրկին հետաձգվեց ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի գործով դատավարությունը: Այս անգամ դատավոր Մնացական Մարտիրոսյանը իր որոշումը հիմնավորեց նրանով, որ «հասարակական կարգը դատարանում չի պահպանվում»:

Դատարանի լեփ-լեցուն դահլիճում հավաքվածները ամբաստանյալների մուտքը ողջունեցին ծափահարություններով ու շնորհավորանքներով (երեկ լրացավ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան 40-ամյակը):

Մնացականյանը կարգադրեց բոլորին (բացի լրագրողներից) դահլիճից դուրս հանել, ինչից հետո հեռացավ:

Ոստիկանները չկարողացան կատարել դատավորի հրահանգը: Բոլորը մնացին իրենց տեղերում:

Սկադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը ասաց. - «Շատ լավ գիտենք, որ նրանք անմեղ են: Նրանք ասել են այն, ինչ ասել ենք բոլորս: Ես ասել եմ ավելի խիստ բաներ. ինչո՞ւ ինձ չեն բանտարկում.... Նրանք ցույց են տալիս այս խայտառակ դատավարությամբ, որ այն ժողովրդին, որի սրտում դեռ մնացել է դիմադրող այդ կայծը... տեսեք` այս տեսակը, Ժիրայրի տեսակը, Վարդանի տեսակը... կամ Ալեքսանդր Արզումանյանի տեսակը իրավունք չունեն գոյատեւելու: Գոյատեւել կարող են միայն նրանք, որոնք կոտրվել են, ծնկաչոք են, քծնում են օլիգարխի առաջ»:

Դատավոր Մնացականյանը, վերադառնալով դահլիճ ու տեսնելով, որ իր հրահանգը կատարված չէ, նիստը հետաձգեց մինչեւ չորեքշաբթի:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG