Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ նախընտրական շրջանում ԶԼՄ-ները վերահսկվել են «կոնկրետ կառույցների կողմից»


Երեւանի մամուլի ակումբը, Բաց հասարակության ինստիտուտը եւ «Թիմ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները այսօր հրապարակեցին անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների գործունեության ուսումնասիրության արդյունքները` հանգելով եզրակացության, որ դրանք վերահսկվել են «կոնկրետ կառույցների կողմից»:

«Միանշանական զգացվում էր, որ կա հեռարձակվող լրատվամիջոցների գործունեության համակարգում մեկ կենտրոնից», - ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: - «Ընտրություններից առաջ` ամբողջ 2006 թվականի ընթացքում մենք ունեինք մի շարք քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ, որոնք ամբողջովին արհամարհվում էին առաջատար հեռարձակվող լրատվամիջոցների կողմից»:

Նրա խոսքերով, այդ արգելքները «անմիջապես վերացան» Հայաստանում դիտորդական առաքելությունների հայտնվելուն պես. - «Դա չէր կարող լինել համաձայնեցված որոշում բուն լրատվամիջոցների: Դա հաստատ ինչ-որ տեղից իրենց հուշել էին»:

Նավասարդյանի ենթադրությամբ` դա, առաջին հերթին, «նախագահական ապարատն է` իր մամուլի ծառայությունով, եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը». - «Այսինքն` այն մարմինները, որոնք մշտապես աշխատում են հեռարձակվող լրատվամիջոցների հետ եւ որոշակի խորհուրդներ կամ հրահանգներ են տալիս»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG