Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Փարիզում կհանդիպի համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը Փարիզ է մեկնել Սան Ֆրանցիսկոյում կայացած` Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հարցերին նվիրված «ԱրմՏեխ - 2007» եռօրյա խորհրդաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցելուց հետո:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, հուլիսի 12-ին աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնելու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG