Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան OPT-ն վաղվանից Ադրբեջանում չի հեռարձակվի


Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը այսօր որոշում է ընդունել հուլիսի 10-ից երկրի տարածքում ռուսաստանյան OPT հեռուստաալիքի հեռարձակման դադարեցման մասին:

Խորհրդի մեկ այլ որոշմամբ, երկու ամսից երկրի տարածքում կդադարեցվի մեկ այլ օտարերկրյա հեռուստաալիքի` թուրքական Samanyolu-ի հեռարձակումը:

Ինչպես հաղորդում է day.az ինտերնետային պարբերականը, որոշումը վերաբերում է Ադրբեջանի ազգային հաճախություններով հիշյալ ալիքների վերահեռարձակմանը: Այդ ալիքները դիտել ցանկացողները այսուհետ դա կարող են անել կամ մալուխային հեռուստատեսության, կամ էլ արբանյակային ալեհավաքի միջոցով:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան PTP հեռուստաալիքին, ապա, ըստ Հեռուստառադիոյի հանձնաժողովի նախագահ Նուշիրեւան Մաղերամլիի, բանակցությունները դեռեւս արդյունք չեն տվել, եւ իրենք կսպասեն «ուղիղ մեկ ամիս». - «Եթե մեկ ամսից արդյունք չլինի, մենք որոշում կընդունենք PTP-ի հեռարձակման դադարեցման մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG