Վերջին տարիներին դիմորդների թիվը համալսարանում 4000-ի սահմաններում է տատանվում, սակայն, դատելով հերթերից, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը ենթադրում է, որ այս տարի դիմորդների թիվը կգերազանցի բոլոր ցուցանիշները: Վաչագան Գալստյանի փոխանցմամբ` ամենամրցութային ֆակուլտետների տասնյակն այս տարի առանձնապես չի փոփոխվի:
Մինչեւ դիմումների ընդունման վերջնաժամկետը դեռ 6 օր կա, սակայն, օրինակ, իրավաբանության ֆակուլետում 20 անվճար տեղի համար արդեն 160 դիմում է ստացվել, հայկական բանասիրության ֆակուլտետում 120 տեղի համար 170 դիմորդ արդեն ցանկություն է հայտնել պայքարելու: Դիմորդների թվի աճ կա բնագիտական ֆակուլտետներում:
Համալսարանն այս տարի առաջին անգամ ընդունելություն է կազմակերպում մի քանի նոր ֆակուլտետներում, որտեղ արդեն մեծ մրցույթ կա:
Դիմորդներից շատերի խոսքով` հիմա շատ դժվար է որոշել, թե որ ֆակուլտետը նշել առաջին հայտով, քանի որ վերջին 6 օրերի ընթացքում մրցույթի պատկերը կարող է կտրուկ փոխվել:
Ի դեպ, լրացված հայտից զատ դիմորդները յուրաքանչյուր քննության համար պետք է վճարեն 1500-ական դրամ:
Կարլեն Ասլանյան