Մատչելիության հղումներ

logo-print

Վիկ Դարչինյանը աշխարհի չեմպիոնի կոչումը զիջեց ֆիլիպինցի բռնցքամարտիկին


Վիկ Դարչինյանը շաբաթ օրը առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իր կարիերայի ընթացքում` թեթեւ քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը զիջելով ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրին:

Ամերիկյան Քոնեքթիքութ նահանգի Բրիջփորթ քաղաքում անցկացված մրցամարտում Ավստրալիան ներկայացնող 31-ամյա հայ բռնցքամարտիկը ի սկզբանե զիջում էր մրցակցին, եւ, ի վերջո, հինգերորդ ռաունդում ձախից հարվածով նոկաուտի ենթարկվեց` մի քանի րոպե պառկած մնալով ռինգում:

Վիկ Դարչինյանը աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պաշտպանում էր յոթերորդ անգամ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգում նա հաղթանակ էր տոնել իր նախկին բոլոր 28 հանդիպումներում:

BBC-ի վկայությամբ, մրցամարտից հետո հայ բռնցքամարտիկը ֆիլիպինցու նկատմամբ ռեւանշի հասնելու ցանկություն է հայտնել:

Նոնիտո Դոնեյրի ավագ եղբորը` Գլենին, Վիկ Դարչինյանը պարտության էր մատնել անցած տարի:

«Այս մրցամարտը միայն ինձ համար չէր, այն նաեւ իմ ընտանիքի եւ ֆիլիպինցի ժողովրդի համար էր: Այսօր ես կարողանում էի զգալ նրանց էներգիան: Ես այնքան լավ էի ինձ զգում ռինգում», - հայտարարել է Նոնիտո Դոնեյրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG