Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, ի պատասխան Ռուսաստանից պարբերաբար հնչող մտահոգություններին, թե դաշինքի ընդարձակումը դեպի արեւելք կարող է սպառնալ տարածաշրջանի անվտանգությանը, այսօր մեկ անգամ էլ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը սպառնալիք չէ որեւէ մեկի համար:

«Ես երբեք չեմ տեսնում ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք որեւէ մեկի նկատմամբ: Յուրաքանչյուր պետություն ՆԱՏՕ-ին միանում է սեփական կամքով: ՆԱՏՕ-ն երբեք չի ճնշել, չի ճնշում որեւէ երկրի վրա` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Անդամակցությունը հիմնվում է ժողովրդի կողմից ազատ կամքով ընդունված որոշման վրա», - այսօր Բրյուսելում ուկրաինացի լրագրողներին ասել է Սխեֆերը:

ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի քաղաքական գործիչների, բնակիչների տարբեր կարծիքների, այդ հարցի շուրջ բանավեճերի կապակցությամբ Յաապ դե Հոոպ Սխեֆերը ասել է. - «Չեմ ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մտել Ուկրաինայի ներքին բանավեճերի մեջ: Ուկրաինայում, իհարկե, խումբ կա, որը քննադատում է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. դա նրանց օրինական իրավունքն է: ՆԱՏՕ-ն լվացքի փոշի չէ, որը վաճառելու համար ես գամ Ուկրաինա»:

Գլխավոր քարտուղարի խոսքերով, հարկավոր է մարդկանց բացատրել, թե ինչ է ՆԱՏՕ-ն, լիարժեք տեղեկատվություն տրամադրել դրա Դաշինքի նպատակների ու առաքելության մասին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG