Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում վերսկսվեց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամներ Ժիրայր ՍԷֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի գործով դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ում ամբաստանյալների պաշտպանները բացարկ էին ներկայացրել անցած նիստում, հայտարարեց, որ դատարանն անհիմն է համարել բացարկը:

Սակայն, Վարդան Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը կրկին բացարկ ներկայացրեց դատավոր Մարտիրոսյանի դեմ` հիմնավորելով, որ դատարանը մերժել է իր միջնորդությունները Մալխասյանին ազատ արձակելու կամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

«Երկու միջնորդություններ էլ դատավոր Մարտիրոսյանի կողմից մերժվել են առանց որեւէ պատճառաբանության, պատճառաբանական մասը առհասարակ բացակայում է», - ասաց նա: - «Ես համարում եմ, որ դա ուղղակի վկայում է դատավոր Մարտիրոսյանի` գործի ելքով շահագրգիռ լինելու, անաչառ չլինելու մասին»:

Այն նոր բացարկը, մոտ մեկ ժամ քննարկելուց հետո, դատավոր Մարտիրոսյանը նույնպես «անհիմն» գտավ:

Ժիրայր Սէֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը մեղադրվում են երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեն անելու, իսկ Վահան Արոյանը` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեղադրանքով:

Դատավարությունը կշարունակվի երկուշաբթի օրը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG