Մատչելիության հղումներ

Հայ գործարարը ներդրում է անում Թուրքիայում


Թուրքական Petkim նավթաքիմիական ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի` 51 տոկոսի սեփականատերն է դարձել Ղազախստանում գործող Transcentral Asia Petrochemical հոլդինգը, որի երեք հիմնական գործընկերներից մեկը` որպես ֆինանսական ներդրող, ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Տրոյկա դիալոգ» ընկերությունն է:

Ինչպես երեկ մրցույթից հետո կայացած ասուլիսում հայտնել են Transcentral Asia Petrochemical-ի ներկայացուցիչները, իրենց մյուս երկու գործընկեր ներդրողներն են Ղազախստանում նավթային բիզնեսով զբաղվող Caspi Neft ընկերությունը եւ Industrial Group Eurasia ներդրումային ընկերությունը:

Turkish Daily News-ի վկայությամբ, ղազախստանյան հոլդինգը Petkim-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի համար առաջարկել է 2 միլիարդ 50 միլիոն դոլար, ինչը 10 միլիոնով գերազանցում էր մրցույթում Transcentral Asia Petrochemical-ի հիմնական մրցակցի` Socar&Tucas-Injaz ընկերության առաջարկը:

38-ամյա Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությանը միացել էր 1991 թվականին, երբ դեռ 22 տարեկան էր: 10 տարվա ընթացքում նա դարձել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, ապա` նախագահ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG