Մատչելիության հղումներ

«Ազադլիգ» դաշինքը սպառնում է բոյկոտել 2008-ի նախագահական ընտրությունները


Ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը կբոյկոտի Ադրբեջանում 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները` եթե «երկրում չստեղծվեն համապատասխան պայմաններ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»: Այդ մասին դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է հինգշաբթի օրը Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի (Ագոյի խումբ) պատվիրակության հետ հանդիպմանը:

«Ազադլիգ»-ի ներկայացուցիչը ասել է, թե դաշինքը մտադիր է բոյկոտել նախագահական ընտրությունները` եթե երկրում չբարելավվի հասարակական-քաղաքական իրավիճակը, եթե համապատասխան փոփոխություններ չկատարվեն Ընտրական օրենսգրքում եւ չստեղծվեն համապատասխան պայմաններ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ քննարկվել են «մամուլին, ընդդիմությանը, խոսքի ազատությանը, լրագրողների բանտարկությանն առնչվող հարցեր»:

Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորած պատվիրակությունը տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Բաքվում հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի, երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG