Մատչելիության հղումներ

2014 թվականի ձմեռային Օլիմպիադան կանցկացվի Սոչիում


Սոչին կդառնա 2014 թվականին անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Անցած գիշեր Գվատեմալայում նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն:

22-րդ ձմեռային Օլիմպիադայի անցկացմանը Սոչիից բացի հավակնում էին նաեւ ավստրիական Զալցբուրգը եւ հարավկորեական Փյոն Չանը:

Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեի առջեւ ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` խոստանալով միլիոնավոր դոլարի ներդրումներ Սոչիում` քաղաքը Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG