Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան»-ը այս տարի կլինի «առավել ժողովրդավարական»


Այս տարի առաջին անգամ «Ոսկե Ծիրանը» մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներին նաեւ դրամական մրցանակներ խոստանում: Մինչեւ հիմա դրամական մրցանակ շնորհվում էր միայն «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողին, իսկ այս տարի փառատոնի գլխավոր հովանավորի շնորհիվ իրենց աշխատանքի համար կվարձատրվեն նաեւ մյուս մրցույթների հաղթողները` 2 մլն դրամ միջազգաին մրցույթի գեղարվեստական ֆիլմի համար, 1 մլն դրամ` միջազգային վավերագրական ֆիլմի համար եւ 1 մլն դրամ` հայկական լավագույն ֆիլմի համար:

Այս տարի սահմանվել է նաեւ նոր մրցանակ` «Հայաստանի կենաց ծառ», որին կարժանանա մրցութային ծրագրերից մեկում ընդգրկված եւ գլխավոր մրցանակի չարժանացած ռեժիսորներից մեկը: Փակման արարողության ժամանակ բեմ բարձրացված կենաց ծառի վրայից պատահականության սկզբունքով կընտրվի նշված ռեժիսորներից մեկի անունը, ում էլ կհանձնվի ծառի առաջին պտուղը` 500 հազար դրամը:

Այս տարի որոշ ընտրված ֆիլմեր կցուցադրվեն նաեւ բացօթյա: Ազատության հրապարակում տեղադրված էկրանին երեկոյան 10-12-ը հանդիսատեսի դատին կհանձնվեն մրցույթների առավել աչքի ընկնող ֆիլմերը: Բացի այդ, Ազգային պատկերասրահի կինոդահլիճում կլինեն վարպետության դասեր` անվանի հյուրերի մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում այս տարի էլ կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը:

Հուլիսի 10-12-ը տարածաշրջանի մի շարք հեղինակ-ռեժիսորներ կներկայացնեն իրենց նախագծերն ու կծանոթանան կինոաշխարհում գործող ֆոնդերի գործունեությանը: Ի դեպ, 2 օրերի ընթացքում ներկայացված կինոնախագծերից լավագույն 2-ը կստանան 5 հազարական ԱՄՆ դոլար` նախագիծը զարգացնելու համար:



Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG