Մատչելիության հղումներ

Ագոյի հանձնախմբի պատվիրակությանը ընդունել է Հայաստանի նախագահը


Զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցեր են քննարկվել Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակության հետ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Եվրախորհրդի դեսպաներն անդրադարձել են Ազգային ժողովում քննարկվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններին առնչվող կառավարության նախաձեռնությանը, որի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն պարզաբանումներ է տվել:

Մտքեր են փոխանակվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների, դրանց տրված միջազգային գնահատականների, առաջիկա նախագահական ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ: Դրական գնահատելով անցած ընտրությունները` Ագոյի խմբի անդամները կարեւորել են ընտրական օրենսդրության եւ ընտրական գործընթացների հետագա բարելավումը:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր պարտավորությունների կատարման առումով Հայաստանը կարեւոր ճանապարհ է անցել եւ բարեփոխումների տեսանկյունից մեծ առաջընթաց է գրանցել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլին, Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG