Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը վտանգող օրինագծերը չընդունվեցին


Այսօր Հայաստանի խորհրդարանը չկարողացավ ընդունել այն օրինագծերը, որոնք, որոշ փորձագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով, կարող էին խիստ սահմանափակել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունը:

Օրինագծերի ընդունման համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:

Քվեարկությանը մասնակցեց 65 պատգամավոր, որոնցից 63-֊ը քվեարկեցին կողմ, երկուսը՝ ձեռնպահ: Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը վտանգող օրինագծերի քվեարկությանը հրաժարվել են մասնակցել անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաեւ որոշ հանրապետականներ եւ դաշնակցականներ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG