Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը


Վաղը Երեւան է ժամանելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Եվրախորհրդի երեւանյան գրասենյակում, Ռենե վան դեր Լինդենը վաղը «Մարիոթ» հյուրանոցում հանդիպելու է ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում, որը տեւելու է մինչեւ հուլիսի 10-֊ը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը կայցելի նաեւ Ադրբեջան եւ Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG