Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները բացասական է գնահատում մամուլի ազատությունը սահմանափակելու որեւէ փորձ


Միացյալ Նահանգները սատարում է ազատ խոսքին եւ մամուլի ազատությանը եւ բացասական է գնահատում Հայաստանում կամ որեւէ այլ երկրում մամուլի ազատությունը սահմանափակելու որեւէ փորձ: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունում, որը երկուշաբթի օրը տարածել է Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակը:

Ներկայացնելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովում քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որոնք, ըստ մի շարք փորձագետների եւ քաղաքական գործիչների, կարող են խիստ սահմանափակել Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունները, Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակը շեշտել է. - «Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես առաջարկվող օրենսդրությունը կարող է նպաստել շարունակական ժողովրդավարացման` Հայաստանի կառավարության հռչակած ցանկությանը, հատկապես մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք արձանագրեցին մեկ քայլ առաջ` արտացոլելով հանդերձ ժողովրդավարական չափանիշների ուղղությամբ հետագա բարելավումների անհրաժեշտությունը»:

«Մասնավորապես, մեզ խորապես կմտահոգի որեւէ օրենսդրություն, որը կսահմանափակի Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունները», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում: - «Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանությունը մեր մտահոգություններն է բարձրաձայնել խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG