Մատչելիության հղումներ

Դատարանը երկարաձգեց Արզումանյանի կալանքի ժամկետը


Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը:

Մայիսի 7-ից ազատազրկած Արզումանյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ:

Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը դատարանի դռնփակ նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարաձգվել է հետեւյալ հիմնավորմամբ. դեռեւս քննչական գործողություններ են կատարվում եւ Ալեքսանդր Արզումանյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի նախաքննությանը, նաեւ` «ազատ մնալով` կկատարի այլ հանցագործություններ»:

Արսենյանը ասաց, որ դատարանը, փաստորեն, արհամարհեց Ազգային ժողովի 19 պատգամավորների միջնորդագիրը` խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, եւ հաշվի չառավ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ արդեն վաղը դիմելու են վերաքննիչ ատյան` բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG