Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում սկսվել է հեռակա դատավարությունը Բերեզովսկու նկատմամբ


Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է հեռակա դատավարությունը մեծահարուստ Բորիս Բերեզովսկու նկատմամբ: Վերջինս մեղադրվում է «Աերոֆլոտ» ընկերությունից 214 միլիարդ ռուբլի հափշտակելու մեջ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այսօր կայանալու են նախնական լսումները:

«Քանի որ ամբաստանյալը հետախուզման մեջ է, ապա գործը քննվելու է հեռակա կարգով», - ասել է Մոսկվային քաղաքային դատարանի մամլո քարտուղար Աննա Ուսաչովան:

«Աերոֆլոտ» ընկերության 214 մլրդ ռուբլու «հափշտակման եւ օրինականացման» մեղադրանքը Բերեզովսկուն ներկայացվել է ապրիլի 13-ին: Սկզբում նա ներգրավվել էր որպես գործով վկա, իսկ այժմ` որպես հանցագործության անմիջական մասնակից:

Բերեզովսկին իր փաստաբաններին արգելել է մասնակցել դատավարությանը:

Ընդհանուր առմամբ, Բորիս Բերեզովսկու նկատմամբ Ռուսաստանում հարուցվել է առնվազն 5 քրեական գործ. երկուսը` իշխանությանը բռնությամբ տիրանալուն ուղղված գործողությունների մեղադրանքով, «Աերոֆլոտ»-ի գործով, «Ավտովազ»-ի գործով` խարդախության մեղադրանքով, ինչպես նաեւ ապօրինի ճանապարհով առանձնատան եւ հողամասի ձեռք բերման համար` մերձմոսկովյան «Ժուկովկա» առողջարարական կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG