Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանել Ագոյի հանձնախմբի պատվիրակությունը


Այսօր երկօրյա այցով Երեւան ժամանեց Եվրախորհրդի արտգործնախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակությունը:

Եվրոպայի խորհրդում Շվեդիայի դեսպան, Ագոյի հանձնախմբի ղեկավար Պեր Սյոգրենի գլխավորած պատվիրակության կազմում են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի եւ Լատվիայի դեսպաններ, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի քարտուղարության պաշտոնյաներ:

Պատվիրակությունն արդեն հանդիպել է խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական, այդ թվում` լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

Ագոյի հանձնախմբի պատվիրակության եւ Հայաստանի արտգործնախարարի` այսօր նախատեսված հանդիպումից հետո տեղի կունենա Վարդան Օսկանյանի եւ Պեր Սյոգրենի համատեղ մամուլի ասուլիսը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG