Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի պրեզիդենտ Ջեֆրի Գեդմինն այսօր քննադատել է Հայաստանի խորհրդարանում քննարկվող օրինագծերը, որոնց կիրարկումը կարող է դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումների հեռարձակումը Հանրային ռադիոյով: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ օրինագծերը վերջնականապես չեն հաստատվի եւ օրենք չեն դառնա:

«Այս օրինագծերը, որոնք ձեւականորեն արգելում են ցանկացած օտարերկրյա հայալեզու ծրագրերի հեռարձակումը Հանրային ռադիոյի հաճախություններով, ակնհայտորեն թիրախ ունեն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները: Դա վտանգավոր նախադեպ կստեղծի նախկին Խորհրդային Միության բոլոր երկրների հանրային լրատվամիջոցների համար, երկրներ, որտեղ մարդիկ տասնամյակներ շարունակ լսել են «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները՝ ստանալու համար այնպիսի լուրեր, որոնք այլ կերպ մատչելի չեն տեղական՝ պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցներում: Հուսով եմ, որ Հայաստանի խորհրդարանականները կվերանայեն իրենց վերաբերմունքը այս թերի օրինագծերի նկատմամբ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG