Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում սպանվել է 100 լրագրող


2007 թվականի առաջին կիսամյակում աշխարհում սպանվել է 100 լրագրող, ինչն աննախադեպ է: Այդ մասին այսօր հայտնել է Լրատվության ապահովության միջազգային ինստիտուտը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը փաստում է, որ սպանված լրագրողների թվում է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը:

«Սա սարսափեցնող վիճակագրություն է՝ տարվա կեսին մենք երբեք նման թիվ չենք ունեցել եւ չենք պատկերացնում, թե ինչ պատկեր կունենանք տարեվերջին»,֊ - ասել է ինստիտուտի տնօրեն Ռոդնի Փինդերը:

2006 թվականին աշխարհում սպանվել էր 168 լրագրող:

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ամենամեծ թվով լրագրողներ սպանվել են Աֆղանստանում՝ 5 մարդ: Հաիթիում եւ Ֆիլիպիններում սպանվել է 4-֊ական լրագրող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG