Մատչելիության հղումներ

Երկու ընդդիմադիր խմբակցությունները քննարկել են համագործության հնարավորությունները


Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը, քննարկվել են խորհրդարանական համագործակցության հնարավոր եզրերը, ուղիներն ու հեռանկարները:

Հստակեցվել են խմբակցությունների մոտեցումները խորհրդարանական գործունեության ասպարեզում:

«Օրինաց երկիր»֊-ը խորհրդարանում ունի 8, իսկ «Ժառանգություն»֊-ը՝ 7 պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG