Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ինձ համար ցավ կլինի, եթե «Ազատություն»-֊ը եթերում չլինի»


«Ինձ համար ցավ կլինի, եթե «Ազատություն» ռադիոկայանը հանկարծ եթերում չլինի»,֊ - հայտարարել է այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ես կարծում եմ, որ «Ազատություն»-֊ը ժողովրդավարության համար իր նպաստն է բերում»,֊ - ասաց արտգործնախարարը «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կիսում է իր կարծիքը, Վարդան Օսկանյանը պատասխանեց. - «Կարծում եմ, կառավարությունում կան մարդիկ, ովքեր կիսում են իմ կարծիքը»:

Հայաստանի խորհրդարանում այսօր քվեարկության է դրվում երկու օրինագիծ, որոնք, ըստ որոշ վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների, խիստ սահմանափակելու են «Ազատություն» ռադիոկայանի Հայաստանում հեռարձակման հնարավորությունները:

«Ինչպիսի օրենք էլ ընդունենք, անընդունելի կլինի, եթե այդ օրենքի մեջ լինեն տարրեր, որոնք հետքայլ կլինեն Հայաստանում խոսքի ազատության հարցերում»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG