Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի ընտանիքը թուրք գեներալին մեղադրում է ռասիզմի մեջ


Հունվարին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքը դատական պատասխանատվության է կանչում թուրք բարձրաստիճան զինվորականին: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, գեներալ Դուրսուն Ալի Քարադումանը ապրիլին արտասանած իր ելույթում, չնշելով Դինքի անունը, նրան անվանել է «դավաճան»:

«Ֆրանսպրես»-֊ը նշում է, որ թուրքական ազգայնական շրջանակներում ատելություն են տածում Հրանտ Դինքի նկատմամբ, քանզի լրագրողը Առաջին աշխարհամարտի տարիներին 0սկանյան կայսրության տարածքում բնակվող հայության զանգվածային սպանդն անվանել է ցեղասպանություն:

Գեներալ Քարադումանը Դինքին հեռակա կարգով անվանել է «դավաճան» քուրդ անջատողականների հետ բախումներում սպանված թուրք զինվորի հուղարկավորության ժամանակ:

«Ամերիկյան սենատը, Ֆրանիսիայի խորհրդարանը, Եվրախորհրդարանը եւ Հայաստանը չեն դատապարտել նրանց, ովքեր սպանել են քեզ, նրանք դատապարտող հայտարարություններ են հրապարակում միայն երբ դավաճաններն են սպանվում», - ասել է գեներալը:

Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող թուրք փաստաբան Ֆեթյե Չետինն ասել է. - «Անկհայտ է, որ գեներալի ակնարկը հասցեագրած էր Դինքին»:

Փաստաբանի խոսքերով, Դինքի ընտանիքը գեներալի բանտարկություն կամ ֆինանսական փոխհատուցում չի պահանջում: Ընտանիքը պահանջում է դատարանից ընդունել որոշում, ըստ որի գեներալի խոսքերը կորակվեն որպես «ապօրինի, ռասիստական եւ սադրիչ», եւ վճիռը հրապարակել մեծ տպաքանակով հրատարակվող թուրքական օրաթերթերում:

«Ֆրանսպրես»-֊ը նշում է, որ Դինքի սպանության գործով խոստովանություն տված երնիտասարդ հանցագործի եւ եւս 17 այլ ամբաստանյալների դատավարությունը սկսվելու է հուլիսի 2-ին Տրապիզոնում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG