Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ավարտեց իր զորքերի դուրսբերումը Ախալքալաքի ռազմակայանից:

Երեկ այնտեղ կայացած արարողության ժամանակ Վրաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Լեւան Նիկոլեիշվիլին եւ Հարավային Կովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատար Անդրեյ Պոպովը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով ռազմակայանը փոխանցվում է Վրաստանին:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ ժամանակին այս ռազմակայանում, որը գործել է մոտ 100 տարի, զինվորականների թիվը հասել է 15 հազարի:

Հաջորդ տարի Ռուսաստանը փակելու է նաեւ Բաթումիում գտնվող իր ռազմակայանը: Երեկ այդ ռազմակայանից դուրս եկավ ռազմական տեխնիկայով բեռնված գնացքը, որն ուղեւորվեց Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG