Մատչելիության հղումներ

Լավրով. «Իրանի կողմից հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու համար պետք չեն Արեւելյան Եվրոպայում տեղակայված օբյեկտներ»


Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի փաստարկները «լրջորեն են ընկալվում»:

Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է այսօր` Բելառուսի իր պաշտոնակից Սերգեյ Մարտինովի հետ հանդիպումից հետո:

«Ռուսաստանը հանդես է գալիս այդ հարցում պետությունների պատասխանատվության դիրքերից», - ընդգծել է Լավրովը: - «Ռազմավարական հավասարակշռությանն առնչվող հարցերը չեն կարող լուծվել միակողմանիորեն»:

«Իրանի կողմից հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու համար պետք չեն Արեւելյան Եվրոպայում տեղակայված օբյեկտներ», - կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարը:

Միացյալ Նահանգները Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման հարցով ներկայումս բանակցում է միայն Չեխիայի եւ Լեհաստանի հետ, սակայն պատրաստ է նաեւ ուսումնասիրել Ադրբեջանում Գաբալայի ռադարի համատեղ օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Առայժմ, սակայն, պաշտոնական պատասխան չի տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG