Մատչելիության հղումներ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ Հայաստանը մասնակիորեն ազատ երկիր է: Այս շաբաթ հրապարակված զեկույցում նույն գնահատականն է տրված նաեւ Լեռնային Ղարաբաղին:

Թեեւ Հայաստանն մարդու եւ քաղաքացիական ազատությունների առումով ավելի լավ դիրքերում է ԱՊՀ-ի երկրների մի մասի համեմատ, այդուհանդերձ, Freedom House-ը քննադատել է, մասնավորապես, Հայաստանում ընտրակեղծիքների ավանդույթը, մարդու իրավունքների ոտնահարումները եւ ազատ խոսքի «զգալի սահմանափակումները»:

Տարեկան զեկույցի համաձայն՝ մասնակիորեն ազատ են նաեւ Վրաստանը եւ Թուրքիան: Freedom House-ը Վրաստանն անվանել է «ԱՊՀ-ում համեմատաբար լուսավոր կետերից մեկը»:

Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Իրանը ճանաչվել են ոչ ազատ երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG