Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղի նախագահը զրուցել է Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ


Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, «Բնակչություն եւ ապագա» ֆրանսիական ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար-Ֆրանսուա Դյումոնին եւ «Լե Մոնդ Դիպլոմատիկ» հանդեսի Հարավային Կովկասի հարցերով հատուկ թղթակից Ֆլորանս Մարտիրոսյանին:

Ինչպես հաղորդում է Ղարաբաղի նախագահի մամլո ծառայությունը, հյուրերը Ստեփանակերտ են ժամանել Ֆրանսիական եւ բրիտանական հեղինակավոր հանդեսների հանձնարարությամբ՝ տարածաշրջանային հիմնախնդիրների եւ առանցքային գործընթացների լուսաբանման նպատակով:

Արկադի Ղուկասյանը հյուրերին ծանոթացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայի եւ հեռանկարների վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի տեսակետներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG